Օգոստոսի 25-ին Բենդեր Էնզելի նավահանգստում տեղի Է ունեցել Միջազգային բանակային խաղերի «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռեշտում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության մամուլի ծառայությունը:

«Օգոստոսի 24-ին Բենդեր Էնզելի նավահանգստի նավամատույցում կայացավ «Միջազգային բանակային խաղեր 2021»-ի «Ծովի գավաթ» մրցույթի բացման արարողությունը, որտեղ այս տարի կմրցեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի եւ Ղազախստանի ռազմածովայն ուժերի պատվիրակությունները»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ նշվում Է, որ «Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավակազմը ներկայացված Է «Մախաչկալա», «Աստրախան» փոքր հրետանավերով եւ «ՍԲ-738» փրկարարական քարշականավով: VII Միջազգային բանակային խաղերը տարբեր պետությունների զինծառայողների վարժա-մարտական մրցումներ են: Դրանք տեղի են ունենում օգոստոսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 4-ը 11 պետությունների զորավարժարաններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն