Լավրովը Եվրոպային կոչ է արել հիշել «բոլորովին այլ և շատ կարճ» պատերազմի մասին Պուտինի խոսքերը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել հիշել Ռուսաստանի վրա Եվրոպայի հնարավոր հարձակման հետևանքների մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, նա դա մի քանի անգամ կրկնել է. «Մենք մտադիր չենք հարձակվել որևէ մեկի վրա։ Դա հիմարություն է, ապուշություն։ Դա ընդհանրապես որևէ պետական մտածողության բացակայություն է։ Բայց եթե այդ խոսակցությունները նշանակում են ձեր հարձակման նախապատրաստում, ապա հավաստիացնում եմ ձեզ՝ պատերազմը բոլորովին այլ և շատ կարճ կլինի»։ Ես խորհուրդ կտայի հիշել այս խոսքերը», — հայտարարել է Լավրովը «Մեծ խաղ» հաղորդման եթերում՝ Առաջին ալիքով։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։
Լավրովը հայտարարել է նաև, որ Մոսկվային անհանգստացնում է Արևմուտքի իրականացվող Արկտիկայի ռազմականացման քաղաքականությունը։
Նրա տվյալներով՝ վերջերս ԱՄՆ-ը, Նորվեգիան և այլ երկրներ տարածաշրջանում անցկացրել են ռազմական զորավարժություններ, որոնց սցենարը, ինչպես պնդում է նախարարը, Ռուսաստանի հետ զինված հակամարտություն էր ենթադրում։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































