Մի քանի ամերիկյան ռազմական ինքնաթիռ վնասվել է Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի «Մուվաֆֆաք Սալթի» ավիաբազայում Իրանի իրականացրած հարվածների հետևանքով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ջեյքոբսի խոսքով՝ ամերիկյան A-10 Thunderbolt II գրոհիչ ինքնաթիռներից մեկը խոցվել է: Բացի այդ, մոտ ութ F-15 կործանիչ վնասվել է, սակայն դրանք վերադարձվել են շահագործման։

Նա նաև նշել է, որ ամերիկյան հակաօդային պաշտպանության ուժերը հարձակումը հետ մղելու համար օգտագործել են ավելի քան 30 «Patriot» հրթիռ։

«Գիշերվա ընթացքում հասցված վնասը դարձել է ԱՄՆ-ի՝ հինգ իրանական նավերի ուղղությամբ իրականացրած հարձակման հետևանքը, որը կատարվել էր ի պատասխան Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավի վրա հարձակման»,- պարզաբանել է լրագրողը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ