Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիները լայնածավալ հարձակում են սկսել Բաբ էլ-Մանդեբի նեղուցի ուղղությամբ և գրավել Մոխա նավահանգիստը՝ նեղուցից մոտ 80 կմ հեռավորության վրա։

Բաբ էլ-Մանդեբը համաշխարհային առևտրի և հատկապես նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից է։ Իրավիճակի սրման հետևանքով նավթի գինը բարձրացել է՝ անցնելով 100 դոլարը մեկ բարելի դիմաց։

Հութիների առաջխաղացումն ուղեկցվում է Սաուդյան Արաբիայի տարածքի վրա հրթիռային և անօդաչու հարվածներով, իսկ Էր Ռիադը պատասխանում է Եմենի ուղղությամբ ինտենսիվ ավիահարվածներով։ Մեկ շաբաթվա մարտերի ընթացքում, ըստ AFP-ի տվյալների, զոհվել է ավելի քան 500 մարդ, շուրջ 18,500-ը տեղահանվել է։

Սրացումը սպառնում է նաև Կարմիր ծովով նավագնացությանը․ Հորմուզի նեղուցի շուրջ խնդիրներից հետո Սաուդյան Արաբիան նավթի արտահանման զգալի մասը տեղափոխել է հենց այս երթուղի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ