Ռուսաստանը զորահավաքի՝ մոբիլիզացիայի կարիք ընդհանրապես չունի։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կարող եմ լիակատար պատասխանատվությամբ հայտարարել՝ մենք մոբիլիզացիայի կարիք բացարձակապես չունենք։  

Ռուսաստանում զորահավաք անցկացնելու մասին լուրերը սուտ են, կեղծիք և սադրանք, որի նպատակն է անհանգստություն ու խուճապ առաջացնել Ռուսաստանի բնակչության շրջանում՝ Պետդումայի ընտրություններից առաջ»,- ասել է Մեդվեդևը՝ նշելով, որ Ռուսաստանը պետք է հատուկ ռազմական գործողությունը հասցնի հաղթական ավարտի և վերջնակետ դնի, որպեսզի հետո «ոչ ոք չհամարձակվի նույնիսկ ծպտուն հանել»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ