ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Վահրամ Դումանյանը գերատեսչությունում ընդունեց գրոսմայստեր, Եվրոպայի կանանց անհատական առաջնության չեմպիոն Էլինա Դանիելյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ Դանիելյանն առաջին կին գրոսմայստերն է, ով դարձավ Եվրոպայի կանանց անհատական առաջնության հաղթող:

«Ես պատիվ եմ համարում Ձեզ մեր նախարարությունում ընդունելը: Հպարտ ենք Ձեզանով, սա համաշխարհային մեծ նվաճում է: Նման հաղթանակները դրական մեծ լիցքեր են տալիս»,- նշեց Դումանյանը:

Էլինա Դանիելյանը հույս հայտնեց, որ իր այդ հաղթանակը կնպաստի ավելի շատ հաղթանակների ձգտելուն:

«Ես, իսկապես, երկար ճանապարհ եմ անցել, ամենօրյա աշխատանքի արդյունք է սա: Ինձ երկրպագուները ուժ էին տալիս, յուրաքանչյուր օր գրում էին ու քաջալերում ինձ: Մարզիչս՝ Զավեն Անդրեասյանն էլ ինձ շատ է օգնել, մեծ լումա է ունեցել այս հաղթանակում»,- նշեց Դանիելյանը:

Նա ընդգծեց, որ 1 ամսից խաղալու է Աշխարհի թիմային կանանց առաջնությունում, որը կայանալու է Իսպանիայում, դրանից հետո կլինի Եվրոպայի կանանց առաջնությունը:

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը շեշտեց, որ կանանց հավաքականում կան բավականին մեծ պոտենցիալով ներկայացուցիչներ, երիտասարդները քայլ առ քայլ մոտենում են բարձունքների:

Վահրամ Դումանյանը Դանիելյանին նաև հարց ուղղեց՝ շախմատը սպո՞րտ է, թե՞ արվեստ, ինչին ի պատասխան Էլինան ասաց, որ այն պարունակում է իր մեջ ամեն ինչ:

«Այժմ սպորտին ավելի շատ է նմանվում, քանի որ պարտիայի համար տրվող ժամանակը հնարավոր է, որ քչանա, այդ ժամանակ ֆիզիկական ասպեկտներն ավելի առաջ են գալիս: Միևնույն ժամանակ, շախմատն արվեստ է, քանի որ դու ստեղծում ես»,- ասաց Էլինա Դանիելյանը:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը նույնպես շնորհավորեց Դանիելյանին և ասաց, որ ամբողջ ընթացքին հետևել է:

«Մի շնչով նայել եմ խաղերը, ամբողջությամբ զգացի այս առաջնությունը, լավ մարզավիճակում էր: Այս հաղթանակը բերեց մի համոզմունքի, որ վառոդարանում դեռ վառոդ կա ու մենք պետք է մտածենք Աշխարհի առաջնության տիտղոսի մասին»,- շեշտեց Գիլոյանը և ցանկացավ, որպեսզի Էլինան հավաքի ողջ ուժերն ու նույն ոգևորվածությամբ ու խանդավառությամբ խաղա նաև այդ ժամանակ:

Հայաստանի կանանց հավաքականի առաջատարգրոսմայստեր Էլինա Դանիելյանը հռչակվել է Եվրոպայի կանանց 2021 թվականի չեմպիոնԴանիելյանը վերջին տուրում հաղթեց Էստոնիան ներկայացնող Նարվա ՄայինԱյս հաղթանակը նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին նմանատիպ հաջողությունն էթե կանանցթե տղամարդկանց շրջանում:

Ռումինիայի Յասի քաղաքում կայացած Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը մասնակցում էին 29 երկրների 117 շախմատիստուհիներ։ Մրցաշարի մասնակիցների թվում էին 5 գրոսմայստեր, 22 կանանց գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ և 17 կանանց միջազգային վարպետ։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստեր Էլինա Դանիելյանըմիջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանըկանանց գրոսմայստերներ Աննա Սարգսյանը և Մարիա Գևորգյանըկանանց միջազգային վարպետներ Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Մարիամ Մկրտչյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն