Հորմուզի նեղուցում նավ է հրթիռակոծվել
Հորմուզի նեղուցով անցնող նավի ուղղությամբ հրթիռային հարված է հասցվել։
Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի համակարգման կենտրոնը:
«Այս պահին հայտնի չէ անձնակազմի վիճակը, վնասների չափը և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը», — ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հարձակումից հետո նավի վրա հրդեհ է բռնկվել։
Հաղորդվում է նաև, որ տեղի իշխանությունները գտնվում են դեպքի վայրում և աջակցում են անձնակազմի անդամների տարհանմանը։
«Նավերին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել դեպքի վայրով անցնելիս, քանի դեռ իշխանությունները հետաքննություն են անցկացնում», — ասվում է հաղորդագրության մեջ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ









































