Վրաստանում 3,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Նինոծմինդա քաղաքից (Թբիլիսիից 150 կիլոմետր հեռավորությամբ) 25 կիլոմետր հեռու գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 09:31-ին: Էպիկենտրոնը գտնվում Է ինը կիլոմետր խորության վրա:

4,2 մագնիտուդով նախորդ երկրաշարժը նույնպես տեղի Է ունեցել Սամեբա գյուղի մերձակայքում, օգոստոսի 17-ին: Մի շարք երկրաշարժեր են օգոստոսի 16-ի գիշերը գրանցվել Սամեբա գյուղի մերձակայքում:

3,7 մագնիտուդով առաջին ցնցումը գրանցվել Է տեղական ժամանակով 23:42-ին, այնուհետեւ երկրաշարժերի ուժն սկսել Է ավելանալ, եւ ամենահզոր 5,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Թբիլիսիի ժամանակով 05:44-ին:

Վերջին ցնցումը գրանցվել Է 05:51-ին, դրա մագնիտուդը կազմել Է 3,0:

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր Է: Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ:

Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել Է գրեթե 46 հազար տուն եւ հազար արդյունաբերական օբյեկտ, հաղորդել Է Sputnik-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն