Ծաղրը մնաց Գանձասարում, ծանակը հասավ Բրյուսել
Ադրբեջանի նախագահը ծաղրում է այն եվրոպացիներին, որոնց զվարթ ծիծաղի ներքո նրա օգնական Հաջիեւը ցինիկորեն փորձում էր ծաղրել հայկական Արցախի պատմությունը։
Ալիեւը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։ Նա ասել է, թե դա հայտարարում է ամենայն պատասխանատվությամբ։ Պատկերացնո՞ւմ եք, պետության ղեկավարը, որի օգնականի կատարմամբ եվրոպական պետությունների դեսպանները զվարճանում էին Արցախի էթնիկ զտման հետեւանքի եւ հայ ժողովրդի պատմության հանդեպ ծաղրի վրա, այդ նույն Եվրոպայի խորհրդարանը որակում է կոռուպցիոներների որջ։
Իհարկե Ալիեւը մի բան գիտե, որ ասում է, այն էլ ընդգծելով, որ ասում է ամենայն պատասխանատվությամբ։ Հարկ եղած դեպքում նա թերեւս կներկայացնի նաեւ ՀԴՄ կտրոնները, թե ում որքան է վճարել, ինչի համար, որտեղ, երբ։ Այնպես որ, Ալիեւը առաջադեմ եվրոչինովնիկների եւ բյուրոկրատների բերանը փակել է վաղուց՝ խավիարով կամ նավթադոլարներով, ում հիմա շատ հանգիստ հայտարարում է, որ Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է։
Եվ կապ չունի, որ նա ասում է դա միայն Եվրախորհրդարանի մասին, որը այս տարիներին մի քանի տհաճ բանաձեւ է ընդունել Ադրբեջանի մասին, թեեւ չգիտես ինչու՝ դրանցից որեւէ մեկը պարտադիր կատարման ենթակա չի եղել Եվրահանձնաժողովի համար։ Ասելով, որ Եվրախորհրդարանը կոռուպցիոներների որջ է, Ալիեւն ըստ էության ասում է դա եվրոպական ամբողջ ինստիտուցիայի համար։ Բայց, այդ ինստիտուցիայից հազիվ թե որեւէ լուրջ ձայն դուրս գա, որովհետեւ հակառակի փոքր ռիսկ լինելու դեպքում անգամ դուրս չէր գա Ալիեւի ձայնը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































