ՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. Գուտերեշ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ կազմակերպությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկել՝ խուսափելու համար անցյալ տարվա իրավիճակի կրկնությունից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լռվել-մնացել էր էսկալատորի վրա։
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի (ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում) տեղաշարժվող որևէ մեկը էսկալատորի հետ կապված բացասական փորձ չունենա»,- լրագրողներին ասել է Գուտերեշը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թրամփի այցի ընթացքում էսկալատորները կաշխատեն։
Մի շարք տհաճ միջադեպեր տեղի էին ունեցել անցյալ տարվա ընթացքում Թրամփի՝ Գլխավոր ասամբլեա կատարած այցի ժամանակ, երբ նա ժամանել էր Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարան՝ ելույթ ունենալու ԳԱ բարձր մակարդակի շաբաթվա շրջանակում։ Սկզբում անջատվել էր երկրորդ հարկ տանող էսկալատորը, ապա՝ հեռուստահուշարարը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































