Այս իշխանության օրոք որևէ հույսին նշույլ անգամ չկա, որ կպաշտպանվի փոխադարձության, կատարյալ փոխադարձության սկզբունքը բոլոր առումներով, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանություն գերիշխանության սկզբունքային հրամայականը՝ մեր  հանրապետության ողջ տարածքով։ 

Այս մասին «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով  քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այս 2 հարցերը չեն լուծվում, բառախաղեր են, խաղամոլություն է։ Նրա խոսքով՝ նրանք, ովքեր ուզում են  Հայաստանում ներդրում անել լեգիտիմ  իշխանության օրոք, պետք է լինի Հայաստանի ամբողջականությունը, Հայաստանի պաշտպանությունը՝ իր անվտանգության և պաշտպանության ուժերի միջոցով։

Դրանք ի վերջո պետք է վերականգնվեն և չծառայեն մի մարդու, այսինքն՝ «եթե»-ները շատ են, ինչպես պարզ երևում է։Բոլորն էլ կարող է մեր գլխի վրա դեղ ունենան, բայց իրենք պիտի հարգեն մեր ինքնիշխանությունն և տարածքային ամբողջականությունը։

Վաղը, մյուս օրը պիտի դառնա օրակարգային  այժմեական Տիգրանաշենի հարցը։ Այն  դառնալու է Վայոց ձորի, Սյունիքի խնդիրը,  Հայաստանի Հանրապետության պետականության հրամայականը։Նա եթե մեր ժողովուրդը չինքնալիազորվի այս մեկ տարվա ընթացքում, պայմանականորեն,գուցե՝ ամիսների, քաղաքական դաշտը շրջանավարտ չունի սեփական փոքրությունից, հակվածապաշտությունից, «ոչ»  լինելու  ամբիցիոզ հայաստանյան մոտեցումից, մենք պիտի տեսնենք, որ այս ընթացքը իր ինքնահոսով շարունակվելու է հյուսիսից հարավ»,- նշել է Հովհաննիսյանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ