Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խստորեն դատապարտում է Խորհրդարանի նիստերի դահլիճում տեղի ունեցած բռնության դեպքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ բռնությունը արդարացում չունի և Ազգային ժողովը այն տեղը չէ, որտեղ բռնություն պետք է կիրառվի:

Ալեն Սիմոնյանը նաև հայտնեց, որ քննարկման առարկա են դարձել այն իրավիճակները, որոնց ականատես են եղել վերջին օրերին և որոշակի լուծումներ են գտնելու այդ իրավիճակներից խուսափելու համար:

«Մասնավորապես, օրինակ, համարում եմ, որ անընդունելի է նման իրավիճակներում օթյակից լրագրողներին դուրս հրավիրելը։ Քննարկել եմ գործընկերներիս հետ և, եթե կրկին նման իրավիճակ լինի, կարծում եմ՝ որևիցե ձևով պետք է լրագրողներին այնտեղից չհանենք։ Կա կարծիք, որ ճիշտ չէ՝ պատգամավորների կամ որևիցե մեկի լուսանկարը, տեսանյութը այն վիճակում, երբ իրեն հարվածում են կամ գետնին է ընկնում, եթեր դուրս գա»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, առաջնայինը պետք է քննարկել այն, որ խուսափեն նման վիճակներից:

Ազգային ժողովում օգոստոսի 25-ին ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջևքաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցելԲարձր ամբիոնից ելույթ էր ունենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանըերբ պատգամավորներից մեկը տեղից սկսեց արձագանքել Վահե Հակոբյանինիր հերթին Վահե Հակոբյանն արձագանքեց. «արա-ն դու եսայ տվար»:

Այդ արտահայտությունից հետո նորից խորհրդարանում իրավիճակըթեժացավԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդմիջում հայտարարեցորին էլ հաջորդել է պատգամավորների միջև ծեծկռտուքը:

Մինչ այդ ԱԺ-ում ևս մեկ միջադեպ էր գրանցվելԿառավարության ծրագրի քննարկմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ նրա վրա դահլիճից շիշ նետեցիներբ Հայկ Սարգսյանը հայտարարեցոր բոլոր պաշտպանության նախարարներըորոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվելհայրենիքի դավաճան ենՀամացանցում տարածված տեսանյութերից պարզ է դառնումոր Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ էր նետել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն