Սեպտեմբերի 19-ը Արցախի հայաթափման և հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտման օրն է. Ժողովրդավարական համախմբում կուսակցության հայտարարությունը
Սեպտեմբերի 19-ը Արցախի հայաթափման և հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտման օրն է՝ հայ ժողովրդի պատմության և մեր պատմական հիշողության մեջ ամրագրված որպես ծանրագույն իրադարձության տարելից։
Այսօր Արցախի էթնիկ զտման և հայաթափման օրը իշխանության ներկայացուցիչների կողմից ներկայացվում է որպես «իրական անկախության օր»։ Այս տրամաբանության հերթական դրսևորումն ու ամրագրումն այսօր Սյունիքում տեղի ունեցող տոնախմբությունն է։
Այս կերպ իշխանությունը ստիպում է մեզ այն կարգավիճակը, երբ մենք մեզ պարտված վիճակում ենք զգում ամենապաշտպանվածը, երբ ամենանվաստացած վիճակում ենք մեզ զգում ամենահպարտը, և երբ ամենակախյալ վիճակում զգում ենք մեզ ամենաանկախը։
Թշնամու կամքի պարտադրումն իշխանություններն ինքնակամ իրականացնում են՝ վերախմբագրելով մեր ընկալումները սակրալ արժեքների նկատմամբ։
Եվ, երբ մի ամբողջ ժողովրդի բռնի տեղահանության, հայրենազրկման և պատմական հայրենիքի կորստի օրը վերաձևակերպվում է որպես «իրական անկախության օր», այլևս գործ ունենք, ոչ միայն փաստերի մեկնաբանության և հասարակության պատմական հիշողության վերաձևավորման փորձի, այլև ապագայի նկատմամբ մեր հնարավոր հավակնություններից հրաժարման հետ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ








































