Իշխան Զաքարյանին ես չեմ նկատել կապիտուլյանտի դեմ պայքարում ո՛չ նախապատերազմական ու ո՛չ էլ հետպատերազմական շրջանում, ուստի ընտրական ցուցակում նրա անունը տեսնելով՝ շատ զարմացա։ Հիմա էլ մանդատը վերցրել է ու ԱԺ–ում սուս ու փուս նստած է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արդեն 2 օր է՝ ՔՊ-ն պառլամենտական բախումներ է հրահրում։ Բոլոր «գործող անձինք» մեր աչքի առջեւ են՝ թե՛ ընդդիմությունից եւ թե՛ կապիտուլյանտներից։

Բայց ոչ պակաս էական է, թե ովքեր չկան «գործող անձանց» շարքում։

Զորօրինակ՝ «Պատիվ ունեմ»-ից Իշխան Զաքարյանը։ Էդ մարդուն ես չեմ նկատել կապիտուլյանտի դեմ պայքարում ո՛չ նախապատերազմական ու ո՛չ էլ հետպատերազմական շրջանում, ուստի ընտրական ցուցակում նրա անունը տեսնելով՝ շատ զարմացա։ Հիմա էլ մանդատը վերցրել է ու Աժ-ում սուս ու փուս նստած է։

Ես անկեղծ ասած մտածում էի, որ նրա դերը նման բախումների ժամանակ ակտիվ «հարձակողական» կամ «պաշտպանողական» դերակատարումն է՝ որպես «Համահայկական խաղերի» փորձառու (ու շատ լավ) կազմակերպիչ։ Էն էլ պարզվեց՝ ոչ։

Բա ուրեմն էդ մարդը ի՞նչ գործ ունի ԱԺ-ում»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն