Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 5021-ով
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել Է 5021-ով: Մահացել Է 58 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Stopcov.ge. կառավարական կայքի տվյալներով՝ համավարակի սկսվելուց ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 528 հազար 43 դեպք:
Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 5041 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 463 հազար 306 հիվանդ, մահացել Է 6949-ը:
Մեկ օրում արվել Է 53 հազար 747 թեստ, այդ թվում 33 հազար 312-ը՝ հակագենի և 20 հազար 435-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 9,52 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,84 տոկոս, վերջին յոթ օրում՝ 10,57 տոկոս:
Պատվաստումներ Է ստացել 1 մլն 38 հազար 292 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 28 հազար 196 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 95 քաղաքացի, ստացիոնարներում՝ 7356, քովիդ-հյուրանոցներում՝ 3304 մարդ:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: