«Այն, ինչ երկու օր կատարվում է այս դահլիճում, պարզապես խայտառակություն է: Այդ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում այս դահիճում, ունեն կոնկրետ ուղղորդում»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Էլինար Վարդանյանը:

Նա նշեց, որ երեկվանից այս դահլիճում հնչեցին տարբեր մտքեր, վանկարկումներ, հայհոյանքները. «Բայց հնչեց մի միտք, որը, կարծում եմ, ամենավտանգավորն էր՝ երբ ձեր ղեկավարն այս ամբիոնից քաջալերում էր բռնությունը, քաջալերում էր ձեր կողմից կիրառվող բռնությունը, քաջալերում էր ՊՊԾ-ի կողմից կիրառվող բռնությունը:

Այդ նույն ղեկավարը 13 տարի առաջ ասում էր՝ հոգիս փառավորվում է, երբ մարդիկ փայտերով, մահակներով հարձակվում են ոստիկանների վրա: Երեկ, այդ նույն ձեր ղեկավարի հոգին փառավորվում էր, երբ նույն ՊՊԾ-ն բռնություն էր  գործադրում երիտասարդ  կնոջ  նկատմամբ: Հիմա մի հատ կողմնորոշվեք՝ ձեր հոգին ի վերջո ինչի՞ց է փառավորվում՝ երբ ՊՊԾ-ի հանդեպ են բռնություն կիրառում, թե  երբ ՊՊԾ-ն է բռնություն կիրառում»:

Է. Վարդանյանի խոսքով, երեկ այս ամբիոնից հնչած ելույթից հետո հասկանալի է դարձել՝ մեր պետությանը սպասվում են անորոշություններ, անկայանություն, ներքին մարտահրավերների բավականին բարդ փուլ.

«Ցավով եմ սա ասում: Ինձ ստիպում է  սա ասել ամբողջ օրն այս ամբիոնից ձեր իշխանության ղեկավարի հնչեցրած այն ձևակերպումը, որ ժողովուրդը մեզ տվել է քվե, ժողովուրդը մեզ բացարձակ մեծամասնություն է տվել, մանդատ է տվել և այլն, դուք էլ  երկրորդելով մոտավորապես ասում էիք՝ դե որ մեզ տվել են մանդատ, ինչ ուզում, անում ենք:

Այսօր մեկն էլ ասաց՝ ձեր քվեն մեզ պետք չէ, մենք կքվեարկենք կառավարության ծրագրին և բավարար է: 

Բայց այդպես չէ իրականում: Ձեզ քվե է տվել 600 հազարից մի քիչ ավելի մարդ: 400 հարյուր հազարը ձեզ  դեմ է եղել, դեմ է ձեր իշխանությանը: 800 հազար ընտրող էլ չի մասնակցել, էլի ձեր կողմը չէ:

Յուրաքանչյուր գրագետ իշխանությանը սա պետք է մտահոգեր: Դուք պետք է մտահոգվեիք այս թվերից, ոչ թե  գայիք ու ասեիք՝ 600 հազարից ավելի ձայն ունենք, ինչ  ուզում անում ենք: Հերիք է այստեղ դեմագոգիայով զբաղվեք:

Այնպես եք խոսում, կարծես մեր երկրում ոչինչ  չի էլ եղել: Հա էլի  նախկիններն են…

Դուք այս ամբիոնից այնքան  հանգիստ եք շահարկում այս թեման, որ կարծես  նոյեմբերի 9-ին իսկապես խայտառակ կապիտուլյացիա չի եղել,  այնքան հանգիստ եք խոսում, որ կարծես մեր երկրին աղետ ու ողբերգություն չեք բերել: Մի հատ նայեք կողքներդ: Ձեզ ինչ ասում են, ասում եք՝ բա նախկինների ընդունած  վարչատարածքային բաժանման մասին օրենքը: Լավ էլի:
Ինչպես ասում է ձեր տիկին Բադալյանը՝  իրոք, լուրջ:

Ձեզ այնպես եք պահում, կարծես մեր պետության սահմանները չեն փոխվել, տարածաշրջանում մեր պետության կշիռը զրոյականի չեք հասցրել, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, մինչև երեկ դիեր չէին հայտնաբերվում:

Երեկ Խաչատրյան Մանվելի հոգեհանգստ էր: Երեկ, հասկանում եք, երեկ: Եռաբլուրում դեռ փոսեր են փորում»:

«Հայաստան» դաշինքի անդամն ասաց, որ չի հավատության այս կառավարության ներկայացրած ծրագրին, իր մոտ այնպիսի տպավորություն է, որ հենց իշխանության անդամներն էլ այդ ծրագրին չեն հավատում:

«Հնարավոր չէ հավատալ մի իշխանության, որն ամեն ինչ և անընդհատ կեղծում է: Կեղծիքը դարձել է ձեր կրեդոն՝ կեղծել եք բանակցությունները, 44 օր կեղծել եք պատերազմը, զոհերի, գերիների, անհետ կործաների թվերը հստակ չեք ասում: Դուք կեղծել եք Ադրբեջանին հանձնվող բնակավայրերի հարցը, կեղծում եք  խոսքի ազատությունը, լրատվամիջոցների գործունեության ազատությունը, ժողովրդավարությունը: Ձեր ամեն խոստում հակառան է հուշում:

Ասում եք՝ Արցախը Հայաստան է ու վերջ, հետո Արցախի  75 տոկոս կորուստ ենք ունենում»,- ասաց Էլինար Վարդանյանը՝ ընդգծելով, որ չի կարող անընդհատ ստի վրա գործող իշխանությանը վստահել, որ նա կիրականացնի այդ ծրագիրը:

«Ոչ միայն չեմ հավատում ձեր ծրագրին, այլև մարդկանց խորհուրդ կտամ վախեցեք այդ ծրագրից, որովհետև ձեր  խոստումները միայն աղետ ու ողբերգություն են բերում»,- ընդգծեց Էլիան Վարդանյանը՝ դիմելով իշխանական պատգամավորներին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն