Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա պայթյուն է տեղի ունեցել։ Իրանական Fars գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ուժերը հարվածել են բեռնատար նավին՝ Թեհրանի թույլտվությունն առանց ստանալու նեղուցով անցնելու փորձի պատճառով։

Գործակալության տվյալներով՝ իրանական նավը շարժվում է դեպի նեղուցի հարավային հատված՝ վնասված տանկերի անձնակազմին տարհանելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը, իր համոզմամբ, շուտով կհաղթի Իրանին, ինչը, նրա խոսքով, կնպաստի Հորմուզի շրջափակման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ