Ռուսաստանում հայտարարել են միջուկային զենք կիրառելու պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է օգտագործել ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը։ Այս մասին հայտարարել են Իռլանդիայում Ռուսաստանի դեսպանատանը։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նախազգուշացրել են, որ Կալինինգրադի օդային կամ ծովային շրջափակման սցենարի դեպքում զինված բախման վտանգը բարձր կլինի։ Այնտեղ չեն բացառել, որ հակամարտության արդեն վաղ փուլում Ռուսաստանը կարող է կանխարգելիչ հարվածներ հասցնել ՆԱՏՕ-ի երկրների որոշումների կայացման կենտրոններին։
Դեսպանատանը նաև հայտարարել են, որ Ռուսաստանը չի նախատեսում սրել հարաբերությունները Եվրոպայի հետ, սակայն կոչ են արել եվրոպական երկրներին լրջորեն վերաբերվել հնարավոր հետևանքներին։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































