«Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ պարտավորագրը կստորագրվի այս տարի: Այդ մասին լրագրողներին հաղորդել Է «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Օգոստոսի 23-ին Միխեեւը հայտարարել Է, որ պարտավորագիրը կստորագրվի մոտ ժամանակներս:

«Մոտ ժամանակներս նշանակում Է այս տարի: Մենք սպասում ենք, որ Թուրքիայի համար C-400-ի երկրորդ պարտավորագիրը կստորագրվի այս տարի»,-ասել Է նա:

Ռուսաստանը և Թուրքիան գնդի համակազմի համար C-400 զենիթահրթիռային համակարգերի պարտավորագիրը կնքել Է 2017 թվականին, թուրքական կողմին մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամառ-աշնանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն