«Թալիբան» արմատական իսլամական շարժումը կարգադրություն է հրապարակել, համապատասխան որի, արգելված է երկրից դուրս բերել դոլար եւ հին արժեքավոր առարկաներ։

«Քաղաքացիներին տեղեկացնենք, որ Աֆղանստանից դոլարի կամ հնությունների ցանկացած փոխադրում ցամաքով կամ օդով արգելված է»,- հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Վարդակ Ալհանաֆին:

«Քաղաքացիները պետք է իմանան, որ այդ առարկաներից ցանկացածի բռնագրավման դեպքում տեղափոխողները պատասխանատվության կենթարկվեն օրենքին համապատասխան»,- Ալհանաֆին գրել է Twitter-ում:

Հուլիս-օգոստոս ամիսներին «Թալիբան» շարժման զինյալները մեկը մյուսի հետեւից վերցրել են գրեթե բոլոր նահանգները՝ օգոստոսի 15-ին գրավելով երկրի մայրաքաղաքը: Թալիբների՝ Քաբուլ մտնելուց առաջ երկիրը լքել է նախկին նախագահ Մուհամադ Աշրաֆ Ղանին: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ արտասահման փախած Ղանին իր հետ կանխիկ տարել է միլիոնավոր դոլարներ (քաղաքական գործիչն ավելի ուշ հերքել է այդ պնդումները):

Աֆղանստանի ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են այն մասին, որ փողեր ու թանկարժեք իրեր, այդ թվում նաեւ հին արժեքավոր առարկաներ, իրենց հետ տարել են նաեւ Ղանիի կառավարության մյուս պաշտոնյաները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն