ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելուն։ «Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ են թողել մեր հայրենակիցներին։ Ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել մեր հայրենակիցներին դուրս բերել շրջափակումից։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել թշնամուն՝ ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։ Ի վերջո՝ կարողացա՞ք ապահովել Սյունիքում անվտանգությունը։ Երկու օր է՝ խոսում եք խաղաղությունից։ Ի վերջո հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում»,- ասաց Աննա Գրիրգորյանը։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն