Ռուսաստանի Դաշնության VIII գումարման Պետդումայի պատգամավորների ընտրություններին քվեարկության համար ընտրատեղամասեր են բացվելու Ղազախստանի հինգ քաղաքներում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը,վկայակոչելով հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությանը:

Ըստ դիվանագիտական ներկայացուցչության, սեպտեմբերի 19-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում բացվելու են երկու ընտրատեղամասեր,Ալմա-Աթայում, Պրիոզերսկում, Ուրալսկում և Ուստ-Կամենոգորսկում:

«Ձեզ հրավիրում ենք մասնակցել քվեարկությանը,տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20 00-ն,ընտրական տեղամասերից մեկում: Անհրաժեշտ է ունենալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու գործող անձնագիր (արտասահմանյան կամ ներքին)», - ասվում է դեսպանատան Facebook-ի հաղորդագրության մեջ:

Պետդումայի և այլ ընտրությունների քվեարկությունները տեղի են ունենալու այս տարի սեպտեմբերի 17-19 -ը: Պետդուման ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներով, ևս 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներից մեկ փուլով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն