Գորիս–Կապան ճանապարհի այն հատվածը, որը երեկ ժամը 23։00-ից փակել են ադրբեջանցիները, գտնվում է Շուռնուխից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Դա ճանապարհի՝ Հայաստանի տարածքում գտնվող հատվածն է, Շայզամի է կոչվում։ GPS-ով անգամ մեր՝ Հայաստանի հատվածում է։ Շուռնուխից Կապան գնալիս իրենք ճանապարհի ձախ հատվածում են, հավանաբար տեխնիկա են իջեցրել, կանգնեցրել, որ չթողնեն՝ մեքենաներն անցնեն»,– նշեց գյուղապետը։

Շուռնուխ գյուղը, փաստացի, այժմ զրկված է դեպի Կապան տանող ճանապարհից։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են ճանապարհը, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները ժամը 12։20-ի սահմանում փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն