Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք
Արցախում օգոստոսի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության մեկ նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 64 թեստավորում։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3 004 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 350 քաղաքացու հետազոտություն, որից 1 029-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթեւ hիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: