ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  կատարված քննչական ր դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Գուսանագյուղ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, վատնման եղանակով հափշտակություն ր պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության ր հասարակայնության  հետ կապերի բաժնից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, Գուսանագյուղ համայնքի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, շահադիտական դրդումներով, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի ր իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջր, կոոպերատիվին անհատույց փոխանցել է խոշոր չափերով՝ 1.426.000 ՀՀ դրամ գումար՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակել է այն:

Բացի այդ, շարունակելով իր հանցավոր մտադրությունը, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ր գրառումներ մտցնելով ր այն շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան ր առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր  9.475.326 ՀՀ դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը ր «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորն անհատույց, սեփականության իրավունքով, տրամադրվել է որդու նախագահությամբ գործող հիշյալ սպառողական կոոպերատիվին, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել  համայնքի ր պետության իրավունքներին ու օրինական շահերին` առաջացնելով  ծանր հետրանքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին ր 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով ր 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, ր քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու ր քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն