Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն: Այս մասին դեսպան Լաքոթը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Լուոյին նշանակելու մասին հրամանագիրը օգոստոսի 25-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Շնորհավորում եմ Անն Լուոյին, որն այսօր պաշտոնապես հրապարակված հրամանագրի համաձայն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, եւ մաղթում եմ նրան հաջողություն այս պահանջկոտ ու գրավիչ առաքելության մեջ»,- գրել է Ջոնաթան Լաքոթը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն