Առնվազն չորս մարդ Է զոհվել և մեկը վիրավորվել Բենթոնի օկրուգում (Վաշինգտոնի նահանգ) հրաձգության և հրկիզումների հետ կապված մի շարք միջադեպերի հետևանքով: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել Է CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքը՝ վկայակոչելով իշխանություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրաձգության և հրկիզումների մասին առաջին հաղորդումներն ստացվել են օգոստոսի 25-ի առավոտյան Ֆինլի բնակավայրից: Երբ ոստիկանությունը ժամանել Է պատահարի վայր, ապա հայտնաբերել Է հրազենային վերքով տամարդու և երկու այրվող տուն: Տուժածին ուղարկել են հիվանդանոց: Քննիչները զոհերից մեկի մարմինը հայտնաբերել են այրված տանը:

Ըստ ոստիկանության հայտարարության՝ Ֆինլիում հրկիզումների մեջ կասկածվող անձն այնուհետև հրկզումներ Է սարքել Բենթոնի օկրուգի այլ շրջաններում: Մասնավորապես, Քենեւիկ քաղաքում գտել են ևս երկու մարդու մարմին: Դրանից հետո իրավապահ մամինները պարզել են հարձակվողի ավտոմոբիլի գտնվելու վայրը: Մոտենալով փոխադրամիջոցին՝ ոստիկանությունը լսել Է կրակոցներ և կրակ Է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ: Անհայտ անձին սալոնում գտել են առանց կենդանության նշանների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն