44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, այն թվերն են, որոնք հաստատված են մահվան վկայականներով. 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է. Նիկոլ Փաշինյան
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 3777 է, որոնցից 3702-ը զինվորականներ են, իսկ 75-ը՝ քաղաքացիական անձինք, 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հրապարակում եմ այն թվերը, որոնք հաստատված են մահվան վկայականներով»,- հավելեց Փաշինյանը:
Նա նաև նշեց. «ԳՇ պետի տեղակալը խմբակցությունների հետ հանդիպումներում այլ թիվ է ներկայացրել: Թող զեկուցի ինձ ասած թիվը և հիմնավորի»: