Որոտանի գյուղապետը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել
Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը քննիչի որոշմամբ ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց փաստաբան Արսեն Վարդանյանը։
Վարդանյանն այլ մանրամասներ չհայտնեց, նշելով, որ ինքն այլեւս Օհանջանյանի փաստաբանը չի հանդիսանում
Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ընտրակաշառք տալու մեջ։
Ըստ նախաքննական մարմնի՝ նա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ գյուղի բնակիչների հետ կազմակերպել է հանդիպումներ, որոնց ներկա է գտնվել նաեւ Գորիս համայնքի ղեկավարը, եւ առաջարկել սոցիալական օգնություն ստանալու համար դիմումներ ներկայացնել Գորիս համայնքի ղեկավարին` երաշխավորելով, որ դրանք միանշանակ բավարարվելու են: Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նա որոշ քաղաքացիների հայտնել է՝ սոցիալական աջակցություն տրամադրելու դեպքում պետք է մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին։