Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 26-ի նիստին որոշում կայացրեց փոխել տեղական ինքնակառավարման մարմիններում քվեարկության օրերը, որոնք անցկացվելու են այս տարի:

Նոր որոշման համաձայն՝ ընտրությունները կանցկացվեն ոչ միայն հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին, ինչպես նախապես հաստատվել էր, այլ նաեւ՝  դեկտեմբերի 5-ին:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը պարզաբանեց, որ փոփոխությունը կապված է մի շարք համայնքների համախմբման ակնկալվող գործընթացի հետ, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան պատրաստվել ընտրություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 22 -ին Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին որոշվեց, որ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն