Ուկրաինական «Խարկովի «ՖԷԴ» մեքենաշինական գործարանը» թուրքական արտադրության ATAK-II ծանր հարվածային ուղղաթիռի սարքավորումներ է մատակարարելու: Համապատասխան պայմանագիրը կնքվել է IDEF-2021 պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ, փոխանցել է Defense Express-ը:

«ՖԷԴ» կազմակերպության նախագահ Վիկտոր Պոպովը նշել է, որ ձեռնարկությունը արտադրելու է թռիչքների կառավարման համակարգի եւ հիդրավլիկ համակարգի սարքավորումներ: Նոր համակարգերի մշակումը եւ առաքումը կտեւի մեկ տարի:

«Այս տարվա ընթացքում «ՖԷԴ»-ը երեք պայմանագիր է կնքել թուրքական ընկերությունների հետ», - հավելել է Պոպովը: Խոսքը երկու պայմանագրերի մասին է՝ կապված ուղղաթիռների մշակման եւ թուրքական հինգերորդ սերնդի TF-X ինքնաթիռների մշակմանը մասնակցության հետ:

TAI T929 ATAK-2 երկշարժիչ հարվածային ուղղաթիռը մշակում է Turkish Aerospace Industries (TAI) կազմակերպությունը: 10 տոննա հայտարարված թռիչքի քաշով ինքնաթիռը կարող է մրցել ռուսական Mi-28NM «Գիշերային որսորդ» եւ ամերիկյան AH-64 Apache-ի հետ: ATAK-2-ը կարող է կրել ավելի քան 1.200 կիլոգրամ զինամթերք, որը կհամալրի 30 մմ-անոց թնդանոթը: Հուլիսին Defense Blog պորտալը հաղորդել է, որ հեռանկարային ուղղաթիռի համար TAI-ն պայմանագիր է կնքել ուկրաինական արտադրության 14 շարժիչների մատակարարման համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն