DISQO-ն 85 միլիոն ԱՄՆ դոլարի Series B ներդրում է ստացել
DISQO-ն հայտարարել է՝ Series B փուլով 85 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրման մասին։ Ներդրողների ցանկը գլխավորում է Sageview Capital ներդրումային ֆոնդը՝ March Capital-ի և Valuestream Ventures-ի, ինչպես նաև ներկայիս ներդրումայնին ֆոնդերի՝ Alpha Edison-ի ու Bonfire Ventures-ի մասնակցությամբ։ Sageview Capital-ից Ավագ գործընկեր Դին Նելսոնը և March Capital-ից գործընկեր Վես Նիկոլսը կմիանան DISQO-ի տնօրենների խորհրդի կազմին՝ նպաստելու ընկերության հավակնոտ զարգացմանը և պրոդուկտի տեսլականին։
DISQO-ի ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված չափման ու շուկայի հետազոտության գործիքակազմն ու API տեխնոլոգիաները սպառողական վերլուծություններով են ապահովում շուրջ 175 աշխարհահռչակ բրենդերի, 125 խոշորագույն հետազոտական ընկերությունների և 35 առաջատար գովազդային գործակալությունների։ DISQO-ի պլատֆորմը հաճախորդներին հնարավորություն է տալիս հասկանալու սպառողների ամբողջական փորձառությունը՝ բրենդի հանդեպ նրանց մոտ առաջացած տարբեր կերպի ընկալումներից ու հույզերից մինչև գովազդի ներգրավվածությունը։ Այն նաև օգն ում է պարզել, թե ինչպես են վերջիններս գտնում և գնում իրենց նախընտրած ապրանքները։
«Հաղթում են այն բրենդերը, որոնք ամենալավն են ճանաչում իրենց սպառողներին։ Կապելով մարդկանց մտքերն ու վարքագիծը՝ մեր պլատֆորմը տրամադրում է հատկանշական սպառողական վերլուծություններ՝ ապահովելով մրցակցային առավելություն։ Մենք օգնում ենք մեր հաճախորդներին ամբողջությամբ պատկերացնել բրենդերի ընկալումն ու փորձառությունը, սպառողական հետագիծն ու վերջնական շուկայական արտադրանքը»,-նշեց DISQO-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արմեն Աճեմյանը։
Այսօր մարքեթիգի մասնագետներն ակտիվորեն համալրում են իրենց ժամանակակակից գործիքակազմը API լուծումներով՝ որակյալ սպառողական տվյալներ ու վերլուծություններ ստանալու համար։ DISQO-ի պլատֆորմը բացառիկ է՝ այս մասնագիտական կարիքը լավագույնս ապահովելու համար»,- նշում է Sageview-ից Դին Նելսոնը՝ հավելելով, որ Sageview-ն համագործակցում է բացառիկ հաջողակ ընկերությունների հետ, որոնք ստեղծում են իրենց ոլորտներում առաջատար ու բացառիկ կազմակերպություներ, որոնք գերազանցում են ներկայիս են ավանդական գործիքակազմերը։ «DISQO-ն հենց այդպիսի կառույց է, որը բարելավում է աշխարհի խոշորագույն ընկերությունների՝ սպառողական տվյալների ու հավաքագրման ու վերլուծության գործիքակազմն ու ուղիները»,- ամփոփեց Դին Նելսոնը։
«Տասնամյակներ շարունակ աշխատելով աշխարհի ամենանորարար մարքեթինգային ղեկավարների հետ՝ վստահորեն փաստում եմ, որ տվյալահեն որոշումներն ու ավտոմատացումը ինչպես նաև սպառողների փորձառության բարելավումն այսօր առաջնային են նրանց համար»,- նշեց March Capital-ից Վես Նիկոլսը։ «DISQO-ի տեխնոլոգիական պլատֆորմը համապատասխանում է բոլոր երեք հրամայականներին։ March Capital-ի հմուտ գործիքակազմն ու գործառնական փորձառությունն օգնում են նորարար ընկերություններին և նրանց հիմնադիրներին հեղափոխել իրենց ոլորտները արդիական տեխնոլոգիաներով։ Մենք ուրախ ենք DISQO-ի թիմի հետ սերտորեն համագործակցության կապակցությամբ՝ ընկերության գերարագ աճի հետագիծն էլ ավելի արագացնելու համար», – հավելեց նա։
DISQO-ն նոր ներդրումը օգտագործելու է պրոդուկտի և ընկերության օպերացիոն գործընթացների ընդլայնման ու խթանման համար։ Ընկերությունը նաև կընդլայնի իր պլատֆորմի հասանելիությունն ու հնարավորությունները՝ վերաարժեվորելով հաճախորդների հետ գործընկերությունը։
2015 թվականին Արմեն Աճեմյանի, Արմեն Պետրոսյանի և Դրո Քոչարյանի հիմնադրած DISQO-ն այսօր ունի ավելի քան 300 աշխատակից և ներգրավում է նոր տաղանդներ ամբողջ աշխարհից։
DISQO-ի մասին
DISQO-ն սպառողական տվյալների պլատֆորմ է, որի պրոդուկտները կապում են սպառողների կարծիքներն և պահվածքը բրենդերի փորձառության ու սպառողական հետագծի շրջանակներում։ Այն հնարավորություն է տալիս իր հաճախորդներին ավելի խորապես հասկանալ իրենց սպառողներին և ստեղծել մրցակցային առավելություն՝ տրամադրելով ամբողջական վերլուծություն մեկ աղբյուրից։ DISQO-ի պլատֆորմը հիմնված է ամբողջապես սպառողների թույլտվությամբ հավաքագրվող տվյալների վրա։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին ու այսօր արդեն հասցրել է ճանաչվել որպես արագ-աճող տեխնոլոգիական ընկերություն և լավագույն գործատու՝ ներգրավելով արդեն շուրջ 300 աշխատակից։
DISQO-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2018 թվականին՝ Երևանում։ Ընկերությունը շարունակում է փնտրել նոր թիմակիցների ընկերության գերարագ աճին միանալու համար։
Ավելին՝ www.DISQO.com ։