Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության եւ արդյունաբերության կարիքների համար կառուցվող ջրամբարի անվտանգությունը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Այդ օբյեկտը գտնվում է շփման գծի մոտ, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը:

Ստորգետնյա և վերգետնյա քաղցրահամ ջրերի պաշարների պահպանման համար ջրամբարի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ այս տարվա վերջ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն