Օգոստոսի 26-ին, ժամը 18:30-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ Նոր Հաճն քաղաքի գերեզմանատան մոտ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ` Վ․ Ա., ծնված 1978 թ․) և «Mercedes C 200» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենան․ վերջինիս վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Iveco» մակնիշի բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Բ․-ն (ծնված 2004թ․), Պ․ Ս․-ն (ծնված 2006 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2007 թ․) հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները արձանագրել են ուղևոր Ա․ Բ․-ի մահը․ տուժած Պ․Ս․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ մյուս ուղևոր Ա․ Ս․-ն (ծնված 2007 թ․) մահացել է։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն