Օգոստոսի 26-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 13 դեպք է գրանցվել։  Դրականների թվում կան նաեւ փոքր տարիքի երեխաներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից:

Վարակակիրներից  8-ը` Ստեփանակերտ քաղաքի,  4-ը՝ Մարտակերտի  շրջանի,  1-ը՝  Մարտունու  շրջանի Հաղորտի համայնքի  բնակիչներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  24 վարակակիր:  Բժիշկները 5  հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթեւ ձեւերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 409 քաղաքացու հետազոտություն, որից 1042-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետեւել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու եւ օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար եւ դիմում է  հանրապետության բնակչությանը՝ պատվաստվել (COVID-19)-ի դեմ, պահպանելով  Ձեր  եւ Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արեւիկ» բուժմիավորումում եւ շրջանային բուժմիավորումներում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն