Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 27-ին, Կառավարության հերթական նիստին անդրադարձավ նաեւ Սյունիքում այս պահին տիրող իրավիճակին։

Փաշինյանն իր խոսքում օգտագործեց ադրբեջանական անվանումները՝ Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս. «Ազգային ժողոովում կառավարության ծրագրի իմ ներկայացման հիմնական ասելիքը տարածաշրջանի եւ Հայաստանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն էր, եւ սրանից հետո առաջացավ արդեն հայտնի իրադրությունը, երբ Ադրբեջանը Էյվազլի եւ Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։

Նշենք, որ արդեն 2 օր է՝ ադրբեջանցի զինծառայողները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Կարմրաքար հատվածները։ Հստակ որեւէ պահանջ ադրբեջանցիները չեն ներկայացնում։ Ճանապարհները փակելու պատճառը նախնական տեղեկություններով այն է, թե իբրեւ հայ զինծառայողը հարձակվել է ադրբեջանցի զինծառայողի վրա եւ նրան սվինով հարվածել։ Այդ տեղեկությունն էլ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքել էր։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն