Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

«Բանակցում ենք

«Փայլուն» քաղաքականություն ենք որդեգրել՝ բանակցում ենք:

Արցախը փաստացի հանձնեցինք թշնամուն բանակցում ենք:

Թուրքը վաղուց երկրի բուն տարածքում է՝ բանակցում ենք:

Քաղաքացիական անձ թե զինվորական են առեւանգում, գերեվարում՝ բանակցում ենք:

Մարդկանց ունեցվածքը, ինչքը խլում, տանում են՝ բանակցում ենք:

Փակել են Իրան-Հայասատան միջպետական ճանապարհը՝ բանակցում ենք:

Շրջափակման մեջ են հայտնվել հայկական գյուղերը՝ բանակցում ենք:

Սեւանն ու Երեւանն են ուզում… բանակցելո՞ւ ենք:

Ակնհայտ է, որ անվերջ զիջումներով ու անիմաստ բանակցություններով վերջնականապես կործանում ենք հայրենիքը, իրականութուն դարձնում պանթուրքիստական գաղափարը»,- նշվում է հայտարարության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն