Ռուս ուժայինների «դիվանագիտական ապտակը» թուրքական աշխարհին
Ռուս ուժայինների «դիվանագիտական ապտակը» թուրքական աշխարհին…
Բոլորս հրճվում ենք՝ «Գորիս-Կապան ճանապարհը բացվեց» լուրից՝ չնկատելով ամենակարևորը…
Այսօր, ՀՀ վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող նիկոլը Հայաստանի ինքնիշխան տարածքները կոչեց ադրբեջանական անուններով՝ դե ֆակտո ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Գրեթե երկու օր փակ մնալուց հետո ճանապարհը բացվեց և այսուհետ գտնվելու է ՌՈՒՍ-ադրբեջանական սահմանապահների հսկողության ներքո…
Չնայած նիկոլի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստին, ռուսական կողմը, Իրան-Հայաստան միջպետական ճանապարհին տեղակայելով ռուս սահմանապահների, դե ֆակտո կասկածի տակ դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանից զիջվող տարածքներում տեղակայելով ռուս սահմանապահների՝ ՌԴ-ն մեսիջ է հղում թուրքական աշխարհին՝ վերջիններիս հիշեցնելով ապօրինաբար զավթած հայկական տարածքների մասին՝ միաժամանակ Իրանի հետ հետագա «առևտրի» նպատակով իր վերահսկողությունը հաստատելով կարևորագույն նշանակություն ունեցող ճանապարհահատվածում…
Ռուսների այս քայլը որակում եմ որպես համարժեք դիվանագիտական պատասխան՝ Ղրիմը ՌԴ-ի մաս չճանաչող Թուրքիային…
Հ.Գ. Ցանկության դեպքում հայկական կողմը կարող է և պարտավոր է օգտվել ռուս-թուրքական սրացումներից՝ հրաժարվելով «խաղաղության» օրակարգից…