«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն օրերս նախարարությունում դրես-կոդ է մտցրել, որից երեւում է նրա ճաշակը․ «Տղամարդիկ պետք է աշխատանքի ներկայանան դասական (գործնական) ոճի կոստյումով, բաց կամ մուգ երանգի վերնաշապիկով եւ փողկապով: Աշխատանքի չեն կարող ներկայանալ մարզական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, սպորտային կոշիկներով, ոչ պատշաճ սանրվածքով»:

Կանայք՝ «Դասական ոճի, մեղմ երանգի հագուստով: Չեն կարող ներկայանալ մարզական, երեկոյան, տոնական, փայլուն, խայտաբղետ գործվածքներից կարված հագուստով, չափից ավելի կարճ կամ թափանցող զգեստներով, պատռվածքներով ջինսե տաբատներով, ճչացող դիմահարդարմամբ, զարդերով, ոչ պատշաճ սանրվածքով»: Իսկ ամենաուշագրավն այն է, որ այցելուները նույնպես պետք է ենթարկվեն այս կանոններին»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 28․08.21թ համարում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն