Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է երկու լրագրող եւ մի բժիշկ
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանի մոտ տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհվել են Աֆղանստանի Raha Press եւ Atlas Press գործակալությունների լրագրողներ, ինչպես նաեւ Առողջապահության նախարարության բժիշկը , հաղորդում է Pajhwok Afghan News-ը:
Նշվում է, որ զոհերից մեկը Raha Press գործակալության հիմնադիրներից եւ լրագրողներից Ալի Ռեզա Ահմադին էր: Ահաբեկչության մեկ այլ զոհ է դարձել նրա եղբայր Մոջթաբա Ահմադին, ով «Ռահա Պրես» եւ «Ատլաս Պրես» գործակալությունների լրագրողն էր:
Օգոստոսի 26-ին Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը մոտ 200 մարդու կյանք էր լքել, այդ թվում՝ 13 ամերիկացի զինծառայողի: