Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ճիշտ է անվանել ՀԱՊԿ երկրների կանխարգելիչ գործողությունները Աֆղանստանից սպառնալիքի ֆոնին և հանդես է եկել կազմակերպության ներսում ռազմական համագործակցության հետագա զարգացման օգտին: Հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Աֆղանստանի իրադարձությունները, այն ամենը, ինչ տեղի է ունենում այնտեղ, մեզ պարզապես հասկացրին, որ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում ՀԱՊԿ-ի առումով»,-ասել է նա նախորդ օրը Կազանում՝ տարածաշրջանային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Նախարարը նշել է, որ երբ Աֆղանստանում իրադարձությունները սկսեցին զարգանալ, ՀԱՊԿ երկրները համատեղ վարժանքներ անցկացրին: Ռուսաստանը Տաջիկստանի և Ուզբեկստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացրեց Աֆղանստանի հետ սահմանին: Նաև վարժանքներ անցկացվեցին, որոնց մասնակիցները ՀԱՊԿ երեք երկրներն էին՝ Տաջիկստանը, Ուզբեկստանը և Ռուսաստանը:

«Մենք, իհարկե, Աֆղանստանի հարցով լիակատար կապի մեջ ենք ՀԱՊԿ անդամների հետ:  Հետևաբար, ՀԱՊԿ շրջանակներում մեր փոխազդեցությունը պետք է ամրապնդվի»,-ընդգծել է Շոյգուն, ում խոսքերը մեջբերված են ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նա նշել է, որ Աֆղանստանում իրավիճակը հղի է ՀԱՊԿ երկրներ զինյալների ներթափանցման վտանգով, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը նույնպես սպառնալիք է:

«Եվ, իհարկե, մենք չէինք ցանկանա, որ այս ամենն անցներ ու սողոսկեր մեր՝ ՀԱՊԿ երկրների տարածքներ»,-ասել նախարարը:

Նրա խոսքով՝ այդ նպատակով կշարունակվի Տաջիկստանի, Ղրղզըստանի և Ղազախստանի զինված ուժերի վերազինման ծրագիրը:

«Ի վերջո մենք կցանկանայինք այնտեղ կայունություն տեսնել, կոալիցիոն կառավարություն ձևավորել, ներառել Աֆղանստանում բնակվող բոլոր ժողովուրդներին, և ի վերջո այնտեղ հանգիստ լինի»,- ամփոփել է Շոյգուն:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն