Tractor Supply Co. խմբի ղեկավար Մեդելին Հենդսեյքերն ասել է, որ շուկայում նկատվում է կենդանիների համար «ivermectin»-ի պահանջարկի աճ, քանի որ մարդիկ այն գնում են կորոնավիրուսը բուժելու համար: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է «Des Moines Register»-ը:

«Վաճառքի ծավալներն աճել են: Նախկինում մենք հազվադեպ էինք նման դեղամիջոցներ վաճառում: Բայց վերջին շրջանում հաճախորդներ են եղել, ովքեր միաժամանակ գնում են մոտ 30 տուփ»,-ասել է Հենդսեյքերը:

Նա ավելացրել է, որ բացատրելուց հետո, թե ինչի համար է դեղը, հաճախորդները հեռանում են առանց այն գնելու:

Ըստ Հենդսեյքերի՝ մարդկանց կողմից կենդանիների համար նախատեսված դեղերի օգտագործումը կարող է մահացու լինել:

Հրատարակությունը նշում է, որ Վիսկոնսինի նահանգի սենատոր Ռոն Ջոնսոնը փորձել է խթանել «ivermectin»-ի օգտագործումը կորոնավիրուսի բուժման համար, ինչի պատճառով նա արգելափակվել է YouTube-ում:

Ավելի վաղ Ուկրաինայի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների առաջատար մասնագետ Օլգա Գոլուբովսկայան ասել էր, որ երկրի բնակիչները սկսել են ինքնուրույն բուժել կորոնավիրուսը անասունների համար նախատեսված դեղամիջոցով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն