Ալիևներն այցելել են Շուշի և Վարանդա
Օգոստոսի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Շուշի են այցելել: Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրանց ներկա են գտնվել ադրբեջանցի երգիչ Բյուլ-բյուլի տուն-թանգարանի բացման արարողությանը:
Բացի այդ, Շուշիում այսօր բացվել է ադրբեջանցի պոետ Մոլլա Փանահ Վագիֆի կիսանդրին:
Հաղորդվում է, որ Ալիևներն այսօր այցելել են նաև Ֆիզուլի (Վարանդա), որտեղ ծանոթացել են օդանավակայանի կառուցման աշխատանքների ընթացքին: