ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն օգոստոսի 29-ին կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել Լուիզիանայի նահանգի իշխանություններին «Իդա» փոթորկի պատճառով, որը խոշոր տարերային աղետ էճանաչվել: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես հետեւում է փաստաթղթից, Միացյալ Նահանգների ղեկավարը «հայտարարել է, որ Լուիզիանայի նահանգի տարածքում տեղի է ունեցել խոշոր տարերային աղետ, եւ կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել» տեղի իշխանություններին «Իդա» փոթորկի վնաս հասցրած շրջաններում վերականգնողական աշխատանքներ կատարելու» համար:

Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր կացարանի եւ տների նորոգումների համար, ցածրատոկոս փոխառություններ չապահովագրված ունեցվածքի վնասածածկման եւ այլ ծրագրերի համար, որոնք մասնավոր անձանց եւ գործարարության տերերին կօգնեն կարգի գալու տարերային աղետի հետեւանքներից»,- հավելել են Սպիտակ տանը:

Օգոստոսի 29-ին ավելի վաղ «Իդա» փոթորիկը, որն առաջացել է Ատլանտյան օվկիանոսում, հասել է Մեքսիկական ծոցի ափ՝ Լուիզիանայի տարածքում: Այդ կապակցությամբ արդեն շուրջ մեկ միլիոն սպառողներ մնացել են առանց էլեկտրականության, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն