Ջոնսոնը «Թալիբան»-ին հայտնել է դիվանագիտական ճանաչման պայմանները
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հնարավոր է համարում Արեւմուտքում «Թալիբան»-ի դիվանագիտական ճանաչումը, սակայն դրա համար շարժումը պետք է կատարի մի շարք պայմաններ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եթե Քաբուլի նոր ռեժիմը ցանկանում է քաղաքական ճանաչում կամ այժմ սառեցված միլիարդների ապաշրջափակում, պետք է երաշխավորի անվտանգ տեղաշարժ նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ երկրից, հարգի կանանց եւ աղջիկների իրավունքները, թույլ չտա, որ Աֆղանստանը կրկին դառնա գլոբալ ահաբեկչության ինկուբատոր, քանի որ դա սարսափելի կլիներ Աֆղանստանի համար»,- կիրակի օրը Ջոնսոնի խոսքերն է մեջբերել AP գործակալությունը:
«Ամերիկայում, Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների հետ միասին մենք կհամագործակցենք «Թալիբան»-ի հետ ոչ թե նրանց ասածների, այլ նրանց արածների հիման վրա»,- ասել է Բրիտանիայի վարչապետը: