Բրազիլիայում Հունաստանի դեսպանի կինը՝ Ֆրանսուազա դե Սոուզա Օլիվեյրան, 31 տարվա ազատազրկման է դատապարտվել 2016 թվականին ամուսնուն սպանելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով G1-ին։

Պարբերականը նշում է, որ նրա սիրեկանը՝ ոստիկան Սերժիու Մորեյրան, դատապարտվել է 22 տարվա ազատազրկման։

Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը սպանվել էր 2016 թվականին։ Նրա այրված դին հայտնաբերվել էր Ռիո դե Ժանեյրոյում ավտոմեքենայի մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն