Ամերիկաբնակ ադրբեջանցի քաղաքագետ Արեֆ Յունեսն ասում է, որ չնայած Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պարտության արդյունքում ղարաբաղյան պատերազմն ավարտվեց, մեծ է հավանականությունը, որ 2024 թվականին կամ 2025-ին կբռնկվի ղարաբաղյան երրորդ պատերազմը: Այս մասին գրում է Pars Today-ը։

Osmanqızı TV հեռուստաալիքին տված հարցազրույցում Յունեսն ասել է. «Շատ փորձագետների կարծիքով, ղարաբաղյան երրորդ պատերազմը կարող է տեղի ունենալ 2024 և 2025 թվականներին: Որովհետեւ, ռուս խաղաղապահ ուժերի առաքելությունը Ղարաբաղում կավարտվի հինգ տարի անց: Սակայն ռուսները հստակ ասում են, որ  եկել են  տարածաշրջան՝ երկար մնալու համար: Հետևաբար, նրանց արդարացում է պետք: Այդ արդարացումներից մեկը կլինի պատերազմը, որը կարող է բռնկվել դիվերսիայի հետևանքով»:

Արեֆ Յունեսը համարում է, որ  ռուսական նոր զինատեսակներով Հայաստանի  և իսրայելական և թուրքական զենքերով  Ադրբեջանի  զինումը ղարաբաղյան երրորդ պատերազմի նախապատրաստությունն է և կանխատեսում է, որ Ռուսաստանը չեզոք չի մնա հաջորդ ղարաբաղյան պատերազմում և կպատժի Ադրբեջանին ու հաղթաանակը կլինի Հայաստանինը»:

Նա նշում է. «Զարգացումները գնում են հօգուտ հայկական կողմի: Հայկական բանակը վերազինվում է: Եվ  մինչ Ադրբեջանի Հանրապետությունը գումար է վճարում Իսրայելին, Թուրքիային և Ռուսաստանին՝ իր բանակը զինելու համար, հայկական բանակն իրականում զենք է ստանում առանց վճարելու»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն