Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետ Փաշինյանին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: