Օգոստոսի 30-ին, ժամը 22:01-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պռոշյան գյուղի «Սև քար» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում։ Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Մ․ Հ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար։ Տ․ Հ․-ն և ևս երկու տուժած նույնպես հոսպիտալացվել են։ Այնուհետև փրկարարները մեկ քաղաքացու դի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ 

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն