ՌԴ-ում ստեղծվել է սարքավորում արգելապատնեշի հետեւում մարդկանց հայտնաբերելու համար
Տոմսկի պետական համալսարանի մասնագետները ստեղծել են նմանը չունեցող «Ռադիոդոզոր Մ-400» համալիրը, որը թույլ է տալիս հայտնաբերել մարդկանց թափանցիկ ցանկապատի հետեւում: Այդ մասին հայտնել է «Ռադիոէլեկտրոնիկա ՍՎՉ» գիտակրթական կենտրոնի ղեկավար Սերգեյ Շիպիլովը:
RT-ին տված հարցազրույցում Շիպիլովը նշել է, որ ստեղծված սարքը գերազանցում է արդյունավետությամբ այդ դասի արտասահմանյան սարքերը, դեռ ավելին, հայրենական սարքը շատ ավելի մատչելի է: Մասնագետի խոսքով, այդ սարքերը թույլ են տալիս պարզել թիվն ու գտնվելու վայրն այն մարդկանց, որոնք փակ տարածություններում են: Դա օգտակար է ամենատարբեր սցենարների դեպքում, օրինակ, երբ հատուկջոկատայինները գրոհում են շենքերը, որտեղ թաքնվում են ահաբեկիչները:
Սարքերի մյուս կարեւոր կիրառությունը մարդկանց հայտնաբերումն է, որոնք հայտնվել են ավերակների տակ, կամ ծխահարված տարածքներում հրդեհի ժամանակ:
Դա Տոմսկից գիտնականների արդեն երրորդ կատարելագործված տարբերակն է, որի քաշն ընդամենը հինգ կիլոգրամ է, ինչը բավականին քիչ է այդ դասի սարքի համար: «Ռադիոդոզոր Մ-400»-ը կարող է հայտնաբերել ինչպես անշարժ, այնպես էլ դիրքը փոխող մարդկանց: